07/03/2026
Դե ինչ, եթե հաշվի առնենք աստղերի դասավորությունն ու աշխարհաքաղաքական «հրավառությունները», այսօրվա հորոսկոպը ստացվում է բավականին «պայթյունավտանգ»։
Ահա թե ինչ են հուշում աստղերը (և անօդաչուները).
♈ Խոյ
Քո էներգիան այսօր ավելի շատ է, քան Իրանի հարստացված ուրանը: Փորձիր այդ ուժը ներդնել աշխատանքի, այլոչ թե կենցաղային պատերազմների մեջ։ Եթե տանը «Գրադ» չունես, հարևանի հետ վեճի մի բռնվիր
♉ Ցուլ
Այսօր քո տնտեսական վիճակը նույնքան անկանխատեսելի է, որքան նավթի գները Մերձավոր Արևելքում։ Խնայիր միջոցներդ. հիշիր՝ «Երկաթե գմբեթը» թանկ հաճույք է, իսկ քո դրամապանակն անսահման չէ
♊ Երկվորյակ
Դու այսօր իսկական դիվանագետ ես։ Քո երկու բնավորությունները փորձում են հաշտության պայմանագիր կնքել, բայց ԱՄՆ-ի նման միշտ վերջում «վետո» ես դնում սեփական որոշումներիդ վրա։ Կողմնորոշվիր, թե ում կողմից ես։
♋ Խեցգետին
Քո զգացմունքային ֆոնը հիշեցնում է Կարմիր ծովի իրավիճակը՝ անհանգիստ ու լի վտանգներով։ Մտիր քո «բունկերը» ու սպասիր, մինչև բանակցությունները (կամ քունդ) կիսատ թողնեն այս լարվածությունը
♌ Առյուծ
Դու այսօր ուշադրության կենտրոնում ես, ինչպես Իսրայելի պաշտպանության նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ։ Փայլիր, բայց հիշիր՝ որքան բարձր է հեղինակությունդ, այնքան շատ են «հրթիռները» քո ուղղությամբ։
♍ Կույս
Այսօր ամեն ինչ պլանավորում ես մինչև վերջին դետալը, ինչպես Պենտագոնի ռազմավարները։ Բայց զգուշացիր. կյանքը սիրում է «ԱԹՍ-ների» նման անսպասելի հայտնվել ու քանդել բոլոր պլաններդ
♎ Կշեռք
Դու փորձում ես պահպանել հավասարակշռությունը Իրանի և Արևմուտքի միջև, բայց վերջում հասկանում ես, որ լավագույն դիրքը չեզոքությունն է։ Ուղղակի թեյ խմիր ու հետևիր իրադարձություններին հեռվից
♏ Կարիճ
Քո հայացքն այսօր ավելի դիպուկ է, քան լազերային հարվածը։ Եթե մեկին թիրախավորեցիր, փրկություն չկա։ Բայց զգույշ եղիր՝ պատասխան հարվածը կարող է լինել ավելի «միջուկային»
♐ Աղեղնավոր
Քո լավատեսությունն այսօր անհասկանալի է բոլորին, ինչպես ՄԱԿ-ի հայտարարությունները։ Դու հավատում ես խաղաղությանը, նույնիսկ երբ շուրջդ ամեն ինչ «տրաքում» է։ Շարունակիր այդպես, մեկը պիտի չէ՞ ժպտա ։
♑ Այծեղջյուր
Դու այսօր կառուցում ես քո պաշտպանական համակարգը։ Ոչ ոք չի կարող ներխուժել քո անձնական տիրույթ։ Դու հաստատակամ ես, ինչպես իսրայելական պատը, բայց հիշիր՝ երբեմն պետք է դարպասները բացել հյուրերի համար ։
♒ Ջրհոս
Քո գլխում այսօր նոր տեխնոլոգիաներ և հեղափոխական մտքեր են։ Դու աշխարհի «Իլոն Մասկն» ես, ով փորձում է մարդկանց Մարս տանել, որպեսզի փրկվեն այս երկրային քաոսից
♓ Ձկներ
Դու լողում ես տեղեկատվական հոսքերի մեջ ու փորձում հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ։ Վերջում հասկանում ես, որ ամենալավ զենքը լռությունն է։ Անջատիր լուրերը ու վայելիր օրդ