07/08/2026
‼️«Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը սթրեսն ու հոգնածությունը «թողնել դռան հետևում»՝ աշխատավայր մտնելիս:
Պատասխանը՝ ոչ:
Երբեմն թվում է, թե դա աշխատակցի անձնական գործն է։ Սակայն իրականում այն ուղղակիորեն ազդում է բիզնեսի հիմնական ցուցանիշների վրա։
Ահա 4 պատճառ, թե ինչու է աշխատակցի հոգեբանական բարեկեցությունը հենց ընկերության ռազմավարական խնդիրը.
1️⃣ Անարդյունավետ ներկայություն
Աշխատակիցը ֆիզիկապես տեղում է, բայց մտքերով էմոցիոնալ այրման կամ տագնապի մեջ է։ Արդյունքը՝ ուշացած որոշումներ, կենտրոնացման պակաս և սխալներ։
2️⃣ Ֆինանսական կորուստներ
Քրոնիկ սթրեսը տանում է առողջական խնդիրների, բացակայությունների և կադրերի հոսունության: Նոր մասնագետ գտնելն ու ուսուցանելը մեծ ծախսեր է պահանջում:
3️⃣ Թիմային աշխատանքի խաթարում
Մեկի լարվածությունն ու սթրեսը արագ փոխանցվում են թիմին՝ առաջացնելով կոնֆլիկտներ և խզելով առողջ հաղորդակցությունը։
4️⃣ Գործատուի համբավ
Լավագույն մասնագետներն այլևս չեն ընտրում միայն բարձր աշխատավարձը․ նրանք փնտրում են հոգեբանորեն անվտանգ միջավայր:
🟡Այսպիսով աշխատակցի հոգեկան առողջության մասին հոգ տանելը ռազմավարական ներդրում է, որը պաշտպանում է բիզնեսը ֆինանսական ու կազմակերպչական կորուստներից։
❓ Իսկ ձեր ընկերությունում որքանո՞վ է ուշադրություն դարձվում աշխատակիցների հոգեբանական բարեկեցությանը: