18/11/2021
Երեխաների ծնվելուց հետո մեր օրը սկսվում ու ավարտվում է նրանց խնամքով😍😍
Այսօր ոչ պակաս կարևոր թեմայի ենք անդրադառնալու` պորտի մշակում👶
Հղիության ընթացքում երեխան անհրաժեշտ ամեն բան իր մայրիկից ստանում է պորտալարի միջոցով։
Ծնվելուց հետո այն այլևս պետք չէ, կտրում են ու կապում:
✔Շատ կարևոր է պորտի ճիշտ մշակումը, որպեսզի բազմաթիվ վարակներ չներթափանցեն երեխայի օրգանիզմ💉
Ինչպես պետք է խնամել երեխայի պորտը`
🌸Պահել պորտը մաքուր և չոր,
🌸Երկու օրականից երեխային ամեն օր լողացնել,
🌸Հաճախակի բաց թողնել, օդի հետ շփումը վերքը արագ կչորացնի:
❗ՀԻՇԵ’Ք❗
❌Պերօքսիդը կամ կալիումի պերմանգանատը չի կարելի լցնել պորտի անցքի մեջ:
Մի օգտագործեք սպիրտային լուծույթ❌
✔ Եթե նկատում եք, որ պորտի շրջանին ձեռք տալիս երեխան լացում է կամ նկատում եք մաշկի կարմրածություն անմիջապես դիմեք բժշկին👩⚕️
Մանկաբույժներն իրենք են խորհուրդ տալիս թե ինչպես կարելի է մշակել պորտը:
#Նեմո