Հարսանց տուն - Brides' house

Հարսանց տուն - Brides' house Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հարսանց տուն - Brides' house, Khorenatsi 33, Yerevan.

03/03/2020
Our wedding dresses are still traditional!.
03/03/2020

Our wedding dresses are still traditional!.

Հայերիս այսօրվա սպիտակ հարսանիքին նախորդել է ավանդական "կանաչ-կարմիրը"-ը,որի հիմնական հերոսն ու հարսանեկան գույներ պարտա...
31/01/2020

Հայերիս այսօրվա սպիտակ հարսանիքին նախորդել է ավանդական "կանաչ-կարմիրը"-ը,որի հիմնական հերոսն ու հարսանեկան գույներ պարտադրողը ոչ թե հարսն է, այլ փեսան։ Հենց ինքն էր " կարմիր-կանաչ" ուսկապ կրողը, գույների այն համադրությունը, որը հարսանիքում նախևառաջ խորհրդանշում էր ծաղկունք, բերքատվություն, զույգի միասնություն և հետո միայն ծառայում որպես ծեսի ձևավորման գեղագիտական լուծում։
Եթե ժամանակակից հարսանիքն ավելի միտված է դեպի հարսը,որը պետք է անկրկնելի լինի այդ օրը, իսկ ավանդականը՝ փեսան, որը պիտի ներկայացներ համայնքային համընդհանուր արժեքներ, ապա խորհրդային տարիների հարսանիքը կարևորում էր փոքր ընտանիքը, այսինքն՝ ամուսնական զույգը և հարսանեկան խորհրդանշանների միջոցով " քարոզում" զույգերի հավասարության և ռոմանտիկ սիրո գաղափարները( հմմտ. երկու մատանիներ,երկու սիրտ, երկու աղունիկ ևն)։
Ավանդական հարսանիքի կանաչ-կարմիրի համադրությունը ներկայացված էր ոչ միայն փեսայի, այլև երեմն քավորի, ազապբաշու և թոյբաշու ուսակապերի տեսքով։ Կանաչ, կարմիր թելերով էին զարդարում փեսայի ծառը,նրա և հարսի ձիերը։ Կանաչ,կարմիր թելերով էին հյուսված նարոտը, որը կապում էին պսակադրության ժամանակ։ Իսկ մինչև 1980-ականները այս կանաչ, կարմիր ժապավեններով էին զարդարում հարսանեկան մեքենաները, "սինիներն" ու կոնյակը։

Armenian bride Photo: Areents Production
30/01/2020

Armenian bride
Photo: Areents Production

Բուն հարսանիքին հարող նախապատրաստական ծեսերից է հարսի համար պսակի զգեստ պատրաստելու ծեսը, որը կարող էր կատարվել տարբեր ժ...
30/01/2020

Բուն հարսանիքին հարող նախապատրաստական ծեսերից է հարսի համար պսակի զգեստ պատրաստելու ծեսը, որը կարող էր կատարվել տարբեր ժամանակահատվածներում և հանդիպում է հետևյալ անվանումներով՝ շոր/ա/ձևեք, շորաձևանք, բոյչափեք, շոր կտրել և այլն:
Հարսի համար զգեստը սովորաբար կարել են փեսայի կողմի կանայք, թեև կային դեպքեր, երբ հարսանիքից մի 15 օր առաջ փեսացուի կողմը հարսի տուն էր ուղարկում մետաքսե կտոր հանդերձի համար և կերպաս կամ թավիշ՝ կարճ վերնազգեստի համար՝ զգեստ կարելը թողնելով հարսի կողմի վրա։Որպեսզի փեսայի կողմը կարողանար պատրաստել հարսի պսակի զգեստը, մեկ-երկու կին նախապես գնում էին հարսի տուն՝ նրա չափը վերցնելու: Գողթանում "բոյ չափող" կանայք հարսի տուն էին տանում մի կտոր շաքար՝ վրան կանաչ-կարմիր թել կապած, և մի զարդ կամ դրամ՝ որպես հարսին նվեր։ Շաքարը տալիս էին հարսին, կանաչ-կարմիր թել կապած, և մի զարդ կամ դրամ՝ որպես հարսին նվեր։ Շաքարը տալիս էին հարսին, կանաչ-կարմիր թելով հարսի չափն առնում և վերադառնում փեսայի տուն։ Այս պարագայում կարևորն այն է, որ հարսի զգեստի չափը վերցնելիս հարսը պիտի "քաղցրացած" լինի,"...որպէսզի հարս ու փեսայ իրար հետ միշտ քաղցր ապրեն"։
Лилит Меликян .

Address

Khorenatsi 33
Yerevan
0010

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Telephone

099424523

Alerts

Be the first to know and let us send you an email when Հարսանց տուն - Brides' house posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Հարսանց տուն - Brides' house:

Shortcuts

Share