Nune Chukhajyan handmade

Nune Chukhajyan handmade Designer felt art | Handmade in Armenia

Shipping worldwide 🌎
Write us to order yours!

Ողջույն, ես Նունե Չուխաջյանն եմ 😊Թաղիքագործությունը աշխատանք դարձած իմ հոբբին է։

Առաջին մասնագիտությամբ ատամնաբույժ եմ, և մասնագիտությանս բնորոշ բծախնդրությամբ էլ բրդի թելերը վերածում եմ յուրահատուկ իրերի։

Թաղիքագործությունը դարերի պատմություն ունի, և ես փորձում եմ ստեղծագործ մտքի օգնությամբ այդ արվեստին նոր, ժամանակակից շունչ հաղորդել։

Այն ունի բազմաթիվ տեխնիկաներ և ուղղություններ, այնպես ո

ր երևակայության համար սահմաններ չկան։

Էկոլոգիապես մաքուր, ձեռքով պատրաստված և չկրկնվող իմ աշխատանքներին ծանոթանալու համար հետևեք իմ էջին։

Ես էլ կփորձեմ «վարակել» ձեզ իմ սիրով դեպի թաղիքագործությունը։

Բարի գալուստ ♥️

🇷🇺
Здравствуйте, я Нуне Чухаджян 😊 Фелтинг - моя страсть и вторая профессия.

По специальности я стоматолог и с присущей этой профессии скрупулезностью превращаю волокна шерсти в уникальные вещи.

Фелтинг имеет многовековую историю, и я стремлюсь вдохнуть в это искусство новую жизнь.

Существует множество техник и направлений в фелтинге, так что для творчества и фантазии практически нет границ.

Для знакомства с моими рукодельными, экологически чистыми работами, сделанными в единственном экземпляре, следите за моей страничкой.

А я попытаюсь «заразить» вас моей любовью к фелтингу 😊

Добро пожаловать ♥️

Հետաքրքրացրեք ձեր կերպարը այս գեղեցիկ կրծքազարդի օգնությամբ։🤍
17/06/2026

Հետաքրքրացրեք ձեր կերպարը այս գեղեցիկ կրծքազարդի օգնությամբ։🤍



14/06/2026

Բնությունից ոգեշնչված, թաղիքից պատրաստված, յուրօրինակ և եզակի կրծքազարդեր։🤍



#կրծքազարդ

Անչափ թեթև, ոճային վզնոցներ մետաղական լարով։ Նուրբ, հիպոալերգիկ իտալական մերինոսի բուրդ, մետաքսյա և վիսկոզե մանրաթելեր, ...
11/06/2026

Անչափ թեթև, ոճային վզնոցներ մետաղական լարով։
Նուրբ, հիպոալերգիկ իտալական մերինոսի բուրդ, մետաքսյա և վիսկոզե մանրաթելեր, ապակե ձեռակերտ ոլունգ։
Արժեքը ` 15.000 դրամ։


Նուրբ, ոճային skinny շարֆ✨️, պատրաստված իտալական մերինոսի ամենափափուկ խառնուրդից և հեղինակային մետաքսե քառակուսիներից:🟪🟧...
09/06/2026

Նուրբ, ոճային skinny շարֆ✨️, պատրաստված իտալական մերինոսի ամենափափուկ խառնուրդից և հեղինակային մետաքսե քառակուսիներից:
🟪🟧🟫
📍Երկարությունը՝ 222 սմ, լայնությունը՝ 4.5 սմ ամենանեղ հատվածում, 8 սմ ամենալայն հատվածում:☝️
📍Գին՝ 35,000 դրամ:
Հավաքածուն բաղկացած է հինգ շարֆից: Ես յուրաքանչյուրը կցուցադրեմ առանձին, այնպես որ հետևեք նորություններին:




Շարֆեր բնական մետաքսից՝ տերևների և ծաղիկների տպագրությանբ։Յուրաքանչյուրը յուրահատուկ է, ամեն հաջորդը՝ էլ ավելի գեղեցիկ։Ե...
06/06/2026

Շարֆեր բնական մետաքսից՝ տերևների և ծաղիկների տպագրությանբ։
Յուրաքանչյուրը յուրահատուկ է, ամեն հաջորդը՝ էլ ավելի գեղեցիկ։
Երկու տեսակի մետաքս կա՝ բարակ և ավելի խիտ։ Նյութի խտությունը որոշում է շարֆերի արժեքը ։
Համապատասխան բարակի
արժեքը ՝ 35.000 դրամ է, ավելի խիտ տարբերակի արժեքը ` 50.000 դրամ։
Իսկ չափերը գրեթե նույնն են՝ 182/45 և 185/50 սմ։
Կարող եք պատվիրել ձեր նախընտրած երանգներով։




Այս աշխատանքը պարզապես հսկայական է՝ թե՛ կատարված աշխատանքի ծավալով, թե՛ իր անվանը լիովին համապատասխանելով՝ Inspiration (...
31/05/2026

Այս աշխատանքը պարզապես հսկայական է՝ թե՛ կատարված աշխատանքի ծավալով, թե՛ իր անվանը լիովին համապատասխանելով՝ Inspiration («Ոգեշնչում»։ ✨
Իր էությամբ այն մեծ կոլաժ է՝ ստեղծված տարբեր գործվածքների, ժանյակների և թելերի անհամար մնացորդներից։ Սա մի տեսակ ռիսայքլինգ է՝ ավելորդ ու մոռացված մնացորդներից միանգամայն նոր և գեղեցիկ բան ստեղծելու արվեստը։
Հիշողություններ պահող, երբևէ չնետված կտորներին նոր կյանք տալու գաղափարը վաղուց էր ծնվել։ Շատ էի ցանկանում վերամշակման գաղափարը կիրառել իմ ստեղծագործական ոլորտում։ Միակ օրինակով, անհատական հագուստ ստեղծելն արդեն հետաքրքիր է և արդիական, իսկ դա անել նաև ռիսայքլինգի միջոցով՝ պարզապես հրաշք ։))


Կփորձեմ ձեզ ցույց տալ մի քանի փոքրիկ, բայց շատ տաքուկ աշխատանքներ, որոնք կատարյալ են նվերների համար: 👌🎁📍Այսօր ես ձեզ կնե...
27/05/2026

Կփորձեմ ձեզ ցույց տալ մի քանի փոքրիկ, բայց շատ տաքուկ աշխատանքներ, որոնք կատարյալ են նվերների համար: 👌🎁
📍Այսօր ես ձեզ կներկայացնեմ գեղեցիկ և օգտակար իրերի նոր շարք յուրաքանչյուր տան և գրասենյակի համար:
📍Սրանք եթերայուղերի դիֆուզորներ են:
📍Յուրաքանչյուր հավաքածու ներառում է փայտից` հաճարենուց, ընկուզենուց կամ վարդափայտից պատրաստված հրաշալի հենակ, բարձրորակ եթերայուղ և յուրահատուկ դիզայնով բրդյա գնդիկ:
📍Դուք պարզապես պետք է մի քանի կաթիլ արոմատիկ յուղ կաթեցնեք գնդիկի վրա և այն դնեք հենակին։
📍Դիֆուզորը կարելի է դնել դարակի, պահարանի մեջ, կամ ցանկացած այլ տեղ:
📍Մենք ունենք եթերայուղերի լայն տեսականի:
📍Արժեքը ` 7.500 դրամ։
Գրեք, զանգահարեք: 📩 📲


Address

Улица Пушкина 3
Yerevan
0010

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Telephone

+37495950850

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nune Chukhajyan handmade posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Nune Chukhajyan handmade:

Share