Ethnic wear Նարէ

Ethnic wear Նարէ Armenian wear history

01/08/2026
Շուշի՝ Սյունիք-Արցախ տարազախումբԱյս հագուստը ստեղծվել է 19-րդ դարի Սյունիք-Արցախ տարազային համալիրից՝ մասնավորապես Շուշի...
03/07/2026

Շուշի՝ Սյունիք-Արցախ տարազախումբ

Այս հագուստը ստեղծվել է 19-րդ դարի Սյունիք-Արցախ տարազային համալիրից՝ մասնավորապես Շուշիից մեզ հասած թանգարանային նմուշներից վերցված ինֆորմացիայի հիման վրա:

Պահպանված է օձիքի, թևերի եզրերի և շրջազգեստի երկշերտ փեշավոր ձևվածքը, փեշի երկկողմանի ճեղքերը, սակայն այս դեպքում այն ամբողջական զգեստ է, գունային համադրությունը Սյունիք-արցախյան տարազախմբում այդքան շատ հանդիպող կարմիրի ու կանաչի համադրությունն է, որը ամենևին էլ պատահական չէր․ այն խորհրդանշում էր կյանքը, կենսունակությունը, սերնդի շարունակականությունն ու պտղաբերությունը․ այստեղից էլ՝ «կանաչ-կարմիր կապենք» հայտնի արտահայտությունը։
Սև և սպիտակ կետանախշով կտորը մենք արդեն տեսնում ենք 19-րդ դարի վերջում կարված հագուստներում, երբ արևմուտիքից ներմուծված կտորներ էին կիրառվում:

Թևերի շերտավոր հորինվածքը հանիդիպում է նաև Փերիայի կանացի հագ ու կապի մեջ:

Կարմիրը, ըստ 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու, խորհրդանշում է օդը, այդ գույնը նաև պտղաբերության, արիության և մարտիրոսության խորհուրդ ուներ, ինչպես նաև չարխափան մոգական զորություն։

21/06/2026
Մեծ հայ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառում:Դորդրեխտի Անի դպրոցում 🇦🇲 Հայկական ազգային մոտիվներով համազգեստը վ...
24/04/2026

Մեծ հայ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառում:
Դորդրեխտի Անի դպրոցում 🇦🇲 Հայկական ազգային մոտիվներով համազգեստը վստահված էր Ethnic wear Նարէ-ին 💜

ՈւրարտուԶգեստը ստեղծվել և մշակվել է մի փոքրիկի համար, ում արմատները սերում են ուրարտական էլար-Դարանի հնագույն քաղաքից:Զգ...
28/03/2026

Ուրարտու

Զգեստը ստեղծվել և մշակվել է մի փոքրիկի համար, ում արմատները սերում են ուրարտական էլար-Դարանի հնագույն քաղաքից:
Զգեստն ունի երկու շերտ՝ առաջինը կաթնագույն ատլասի և վուշի համադրությամբ է և կարելի է հագնել նաև առանց վերնահագուստի: Ձևվածքը վերցված է Վանի թագավորության դիցարանի գերագույն և ռազմի աստված Խալդիի կին, պտղաբերության աստվածուհի՝ Արուբաինիի հագուստից (հիշատակվում է նաև Արուբանի, Ուարուբանի, Բարբարտու անվանումներով):
Զգեստի երկրորդ շերտի ատլասե կտորին տպագրված է «Էրեբունի» ամրոցի կենտրոնական հատվածում գտնվող Խալդի աստծո տաճարի պատի որմնանկարից վերցված և վերամշակված պատկերը: Գունային այս լուծումները Արարատյան թագավորների դրոշի գույներց են վերցված:
Արուբանիի զգեստի ձևվածքի մասին պատկերացում կազմում ենք Վանի Դարաբեյ ամրոցի տարածքից գտնված բրոնզե արձանիկից, որտեղ տեսնում ենք ուրարտական բարձր դասի կնոջ տարազը:
Հագուստի պարանոցը ոճավորված է Վանի թագավորության մ.թ.ա. VIII-VII դդ.
զարդարվեստի նմուշներից մահիկաձև զարդերի, կամ լուսնազարդերի մոտիվներով: Լուսնազարդերը, սովորաբար, կրել են լուսնի «եղջյուրները» դեպի վեր ուղղված դիրքով՝ կախելով պարանոցից, կամ կարվել են հագուստին՝ կրծքավանդակի հատվածում: Ծիսական կրծքազարդը առյուծների պատկերով է, որը վերցված է «Էրեբունի» ամրոցի դղյակի պատին պահպանված որմնանկար-զինանշանից: Այստեղ մետաղին փոխարինում է ոսկեթելով ասեղնագործված ատլասե կտորը: Քառակուսու ներսում կողային եզրերից սկսվող շրջանակ է, որի վրա պատկերված է 16 ճառագայթից բաղկացած արև: Արև-հավերժության երկու կողմերում պատկերված են գլխով դեպի արևը շրջված վեհատես արու առյուծներ: Պատկերված են քայլ անելու դիրքով: Բաց երախը, դեպի վեր տնկված պոչերը, հրացայտ աչքերը, եղրևանանախշի միջոցով իրականացված, ցցված ելուստներով բաշերը խորհրդանշում են առյուծների հզորությունն ու ուժը՝ արև-հավերժություն-երկիր հայրենին պահելու վճռականությունը: Խալդիի կերպարը նույնպես նույնացվում է առյուծի հետ:
Զգեստի փեշին նույնպես տպագրված է Խալդի աստծո տաճարի որմնանկարի եզրազարդի վերակազմությունը:
Ի ՎԱՅԵԼՈւՄՆ ԼՈւՍԵԻ

Adresse

Berlin

Telefon

+37493567424

Webseite

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Ethnic wear Նարէ erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Service Kontaktieren

Nachricht an Ethnic wear Նարէ senden:

Verknüpfungen

Teilen