18/07/2024
կամ #կալցիֆերոլ
🧐Վիտամին D3-ը՝ խոլեկալիցիֆերոլը, համարվում է ավելի արդյունավետ ձև վիտամին D2-ի ՝ էրգոկալցիֆերոլի համեմատ, քանի որ այն մեր օրգանիզմի համար բնական և ավելի լավ ներծծվող ձևն է: Մինչդեռ D2 ձևն ավելի քիչ է բարձրացնում վիտամին D-ի մակարդակը արյան մեջ և ավելի դանդաղ է նյութափոխանակվում օրգանիզմում:
☑️Վիտամին D-ն ճարպալույծ է, այն լավագույնս ներծծվում է ճարպային մթերքներից և կուտակվում ճարպային հյուսվածքում։ Վիտամին D-ի մեծ քանակություն կա հիմնականում կենդանական մթերքներում՝ յուղոտ ձկների (սաղմոն, լոքո, սկումբրիա, սարդինա, թունա), ձկան խավիարի, ձվի դեղնուցի և կաթնամթերքի մեջ։ Վիտամին D առաջանում է մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ:
☑️Որպես դեղորայք վաճառվում է տարբեր ձևերով՝ պատիճներ, հաբեր, յուղային և ջրային լուծույթներ։
☝Մանկաբույժները խորհուրդ են տալիս ձեռք բերել D3 երեխաների համար հեղուկ տեսքով՝ ջրային կամ յուղային հիմքով:
🔰 Յուղային լուծույթ. Վիտամին D3-ը լինելով ճարպալույծ, յուղային ձևը համարվում է օրգանիզմի համար ֆիզիոլոգիական: Բայց որպեսզի լուծույթը ներծծվի, հարկավոր է լեղի:
🔰 Ջրային լուծույթ - հիմնական առավելությունն արագ յուրացումն է: Վիտամին D-ն այս տեսքով հեշտությամբ ներծծվում է և անմիջապես սկսում է գործել՝ չխախտելով մարսողությունը: Հարմար է երեխաների և աղեստամոքսային տրակտի հվանդություններ ունեցող մարդկանց համար:
🔻Վիտամին D-ի անբավարարությունը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ՝
🔸Օստեոմալյացիա՝ ոսկրերի փափկացում
🔸Օստեոպորոզ՝ կոտրվածքի բարձր ռիսկ
🔸Ռախիտ՝ մանկական հիվանդություն, որը բնութագրվում է աճի դանդաղումով և երկար ոսկրերի ձևախախտումով
🔸Մկանային ցավեր կամ թուլություն
🔸Մկանային ցնցումներ, որոնք պայմանավորված են իոնիզացված կալցիումի ցածր մակարդակով, ինչն էլ իր հերթին Վիտամին D-ի ցածր պարունակության հետևանք է
🔸Գլխապտույտ, դեպրեսիա: