27/02/2026
2026 թվականի ամենաթրենդային գույները
Յուրաքանչյուր տարի Pantone-ը պատմություն է պատմում երանգների պալիտրայի միջոցով: 2026-ը նվիրված է մեղմությանը, թեթևությանը և բարդ երանգներին։ Գույներ, որոնք չեն գոռում, այլ ընդգծում են ճաշակը, կարգավիճակը և անհատականությունը։
Սպիտակը(Cloud Dancer) այս տարվա գլխավոր գույնն է: Սպիտակի այս երանգը կենտրոնանում է մինիմալիզմի վրա և ստեղծում է տարածություն կենտրոնացման և ներքին հանգստի համար:
Երկնագույն (Ice Blue)-Ընդհանրապես կապույտը իր բոլոր երանգներով է թրենդային, բայց սառցե կապույտը ամենան է: Այն թարմ, մաքուր և շատ «թանկ» երանգ է։ Իդեալական է բաճկոնների, զգեստների, վերնաշապիկների և շրջազգեստների համար։
Յասամանագույն/Մանուշակագույն(Amethyst Orchid) խորը, նուրբ և ազնիվ է։ Վստահության և հանգիստ ուժի գույն։ Հիանալի տեսք է հաղորդում երեկոյան կերպարներին, կոստյումներին և աքսեսուարներին:
Ձիտապտղի կանաչ(Green Olive)- իդեալական համապատասխանում է շագանակագույնի երանգների մազերով աղջիկներին: Պաստելային դեղինի կամ բուրգունդիի հետ համադրած ձեզ աներևակայելի տեսք կհաղորդի:
Պաստելային դեղին(Pastel Yellow)Թարմություն և թեթևություն է հաղորդում կերպարին՝ առանց ծանրաբեռնելու։ Հիանալի ընտրություն է զգեստների, կիսաշրջազգեստների և ամառային կոստյումների համար։
Անանուխի կանաչ(Mint Green)-Շիկահերների համար իդեալական է անանուխի երանգը, շատ ակտուալ է և, միևնույն ժամանակ, ոչ ծեծված, խորհուրդ եմ տալիս գնել շրջազգեստ կամ բաճկոն:
Վառ կարմիր(Lava Falls)-Այս գույնը հանդիպել է բոլոր ցուցադրություններում, կարելի է հավաքել ամբողջական կարմիր look-եր կամ ավելացնել կարմիր դետալներ(օր. կոշիկ, պայուսակ, մատանի կամ ինչ-որ աքսեսուար)
Փոշոտ վարդագույնը(Dusty Rose) ռոմանտիկ է, բայց միևնույն ժամանակ հասուն։ Մեղմության և նրբագեղության միջև կատարյալ հավասարակշռություն։Հարմար է ինչպես առօրյա, այնպես էլ տոնական կերպարների համար։
Նարնջագույն(Orange Ochre), այս գույնը ևս թրենդայիններից է, բայց ոչ բոլորին է համապատասխանում, դեմքին մոտ կրելիս կարող է կանաչավուն երանգ հաղորդել: Կերպարներում օգտագործեք զգուշությամբ, համադրելով ավելի հանգիստ երանգների հետ, օրինակ շոկոլադագույնով, այդպես այն ավելի նրբագեղ կլինի:
Շարունակությունը մեկնաբանություններում: