01/06/2026
Հրավիրում ենք մասնակցելու Բաճկոնների, բլեյզերների և տաբատների նախագծում, տեխնոլոգիական մշակում թեմաներով մասնագիտական վերապատրաստման։ Վերապատրաստման մասնակցությունն անվճար է։
Վերապատրաստումը կազմակերպվում է Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից համատեղ իրականացվող «Առևտրի և մրցունակության խթանում Արևելյան գործընկերության երկրներում (ETaC)» ծրագրի շրջանակներում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի (TIOF) և ATEX Fashion Center-ի հետ համատեղ։
Մասնագիտական 8-օրյա վերապատրաստումը նախատեսված է ոլորտի փորձառու մասնագետների համար, որոնք
- ունեն համապատասխան կրթություն հագուստի արտադրության, նախագծման, կարի տեխնոլոգիայի ոլորտում
- ունեն աշխատանքային փորձ հագուստի նախագծման և մոդելավորման ոլորտում
- կարող են ադապտացնել ձևանմուշները տարբեր ոճերի, նյութերի և համապատասխանեցման պահանջներին
- տիրապետում են ռուսերենին՝ ներառյալ մասնագիտական տերմինաբանությունը
Դասընթացը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 25, 26, 27, 29, 30, հուլիսի 1, 2, 3-ին, 10:00-17:00, Երևանում։ Դասընթացի անցկացման վայրը կտեղեկացնենք լրացուցիչ։
Եթե ցանկանում եք մասնակցել դասընթացին, համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք լրացնել հետևյալ հայտաձևը մինչ հունիսի 18, 23:59:
Խորհուրդ ենք տալիս դիմել հնարավորինս շուտ, քանի որ տեղերը սահմանափակ են։ Նախապատվությունը կտրվի վերապատրաստման առաջին փուլին մասնակցած դիմորդներին։
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc5_7RW2Dv3hBV4rXDjgHbDnvPr-8UaKIBGp__rCpofG4IQUQ/viewform?usp=send_form