20/01/2025
Քո անձնականից դուրս չի գալիս հատկապես նա, ում դու շատ հետաքրքրում ես։ Նա կարող է չզգալ դա, չհասկանալ սեփական զգացմունքները կամ կարող է արգելված սեր լինել
Երբ զգում ես, որ այդ մարդը պարզապես քո անձնական սահմաններից դուրս գալ չի կարողանում, ու դրա համար փնտրում է պատրվակներ՝ ծանոթացնելով ընկերոջ հետ, որ ամուսնանաք, կամ ուրիշին արդեն հանդիպել ես, իսկ ինքը գրեթե ամեն օր հետաքրքրվում է՝ ինչ եղավ, ինչպես է ընթանում, նա պարզապես չի կարողանում չեզոք մնալ քո կյանքի հանդեպ, ցանկանում է ինչ-որ կերպ ներգրավված լինել, ղեկավարել, սպասարկել, պաշտպանել։ Հավանաբար նրա զգացմունքների կենտրոնում ես
Իսկ երբեմն էլ քեզ կորցնելու վախից քեզ ցանկանում է պսակել իր որևէ մտերիմի հետ, որպեսզի գոնե թե ընկերներ մնաք
Դե, որ կարող է պատահել, որ հետագայի համար կեղտոտ նպատակներ կարող է ունենալ, հավանական է, բայց կարծում եմ՝ շատ քիչ
Ես մարդկանց մեջ դեռ մաքրության հույս ունեմ
Մյուս տարբերակը, որ քեզ սիրահարված անձը ցանկանում քեզ անհապաղ ամուսնացնել, դա քեզ իրենից հեռացնելու ցանկությունն է։ Անտարբեր չի կարող մնալ, դեպի քեզ ձգվել չի ուզում։ Ելքը քեզ ամուսնացնելն ա։ Սա հիմնականում լինում է արգելված սիրո դեպքում
Իհարկե, սա չի կարելի ընդունել 100% ճշմարտություն, քանի որ բացառություններ միշտ էլ լինում են
Իսկ կարդալուց հետո ինչո՞ւ քո կարծիքը չես գրում 🤗