19/06/2023
«Փոքրիկի լոգանքը»
Մայրիկները սովորաբար հարմար են գտնում երեխային լողացնել երեկոյան կերակրումից առաջ: Սակայն կարելի է լողացնել ցանկաված կերակրումից առաջ (բայց ոչ հետո, քանի որ կերակրումից հետո երեխան սովորաբար քնում է): Որպեսզի լողանալիս երեխան քաղց չզգա, լողանալուց առաջ նրան մի քիչ կուրծք (կամ 6 ամսականից հետո) հյութ տվեք: Երեխային պետք է լողացնել տաք սենյակում:
Մինչև երեխային լողացնել սկսելը համոզվեք, որ վերցրել եք այն ամենը, ինչը անհրաժեշտ է դրա համար: Իրերը լավ է պահել որոշակի տեղում` հատուկ արկղի կամ տոպրակի մեջ: Պատրաստեք հետևյալ պարագաները` մանկական օճառ (ցանկացած տեսակի` հիմնային նյութեր չպարունակող), լաթի կտոր (կամ բամբակ), սրբիչ, բամբակ` անհրաժեշտության դեպքում երեխայի քիթն ու ականջները մաքրելու համար, բուսական յուղ կամ մանկական փոշի և շապիկներ:
Սենյակի ջերմաստիճանը, որտեղ հանում եք երեխայի շորերը, 21° C-ից ցածր չպետք է լինի: Հետևեք, որ սենյակում միջանցիկ քամի չլինի: Երբ երեխաները չափազանց փոքրիկ են, ավելի լավ է նրանց լողացնել հատուկ հենարանին կամ մեծ լոգարանի մեջ դրված մանկական տաշտում:
Հարմարության համար կարել է տաշտակը դնել որևէ ցածր սեղանի վրա, որի մոտ կարող եք նստել, կամ ավելի բարձր մի տեղ, որի մոտ կարող եք կանգնել: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի մոտավորապես այնքան, որքան մարմնի ջերմաստիճանն է (35-37 ° C):
Սկզբում առանց օճառի լվացեք երեխայի դեմքը, ապա` գլուխը: Այնուհետև ձեռքով օճառեք երեխայի մարմինը: Երեխային չորացրեք փափուկ սրբիչով, բայց մի՛ շփեք, այլ սրբիչը թեթևակի հպեք մաշկին, որ ներծծի ջուրը:
Անվտանգության որոշ կանոններ
- Երեխային երբեք առանց հսկողության մի՛ թողեք տաշտակի մեջ: Նա կարող է ջուր կուլ տալ և խեղդվել, դրա համար բավական է մի քանի վայրկյան և 5 սանտիմետրանոց խորություն:
- Մի՛ թողեք երեխային մենակ, երբ բարձր սեղանի վրա փոխում եք նրա շորերը կամ չորացնում նրան: Նա հեշտությամբ կարող է գլորվել:
- Եթե դուք փոքրիկին լողացնում եք լոգարանում, ծորակները սրբիչով ծածկեք, որ նա չկարողանա բացել դրանք և խաշվել: Տաշտի մեջ մի՛ դրեք սահող գորգ:
- Տաշտի մեջ ջուր լցնելիս սկզբում բացեք սառը ջրի ծորակը:
- Երեխային տաշտակի մեջ մտցնելուց անմիջապես առաջ չափեք ջրի ջերմաստիճանը:
Հ.Գ. Ջրի ջերմաստիճանը չափելու հարցում Ձեզ կօգնի Բուսինկա ապրանքանիշի բարձրորակ ջերմաչափերը:
🤔🥰
Բուսինկա♥️
Ընտանիքը սկսվում է հոգատարությունից👨👩👧👦