«Հայկական Ձեռքի Աշխատանքներ»/”Armenian Handicrafts”/
տաղավարի ներկայացուցիչներ
Կանանց Զարգացման Ռեսուրս Կենտրոն հիմնադրամը «Հայկական Ձեռքի Աշխատանքներ»/”Armenian Handicrafts”/ տաղավարում ներկայացնում է հեռավոր մարզերի կանանց ձեռքի աշխատանքները։ Հիմնադրամի առաքելությունն է բարձրացնել կանանց դերն ու մրցունակությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում` ազգային, մարզային և տեղական մակարդակ
ներում: Հիմնադրամը կանանց համար պարբերաբար կազմակերպում է մանագիտական ուսուցումներ, փորձի փոխանակման հանդիպումներ, ցուցահանդես-վաճառքներ՝ շուրջ 120 կանանց համար ստեղծելով եկամուտ վաստակելու հնարավորություն։ Ապրանքների զարգացման գործընթացում ներգրավվում են տեղական և միջազգային փորձագետներ՝ համադրելով ինչպես ավանդական մեթոդներն ու զարդանախշերը, այնպես էլ ժամանակակից և նորարարական մոտեցումներ։ Հիմնադրամը մշտապես շուկաներ է փնտրում ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Ապրանքների պատրաստման գործընթացում օգտագործվում է հիմնականում տեղական հումք։
Հիմնադրամը տաղավարում ներկայացնում է հելյունագործ կենդանիներ, խաղալիքներ, աքսեսուարներ, տեղական կավից պատրաստված սպասք, փայտե իրեր և բնական բրդյա թելերից պատրաստված կիրառական ապրանքներ՝ բարձեր, ծածկոցներ, կարպետներ, գուլպաներ։
Ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամը «Հայկական Ձեռքի Աշխատանքներ»/”Armenian Handicrafts”/ տաղավարում ներկայացնում է հիմնադրամի կողմից «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցում իրականացրած զանազան կրթական ծրագրերում (մասնավորապես գորգագործություն, ասեղնագործություն, թաղիքագործություն) մասնակցած տարբեր կանանց և աղջիկների կողմից պատրաստված ձեռագործ բարձերը, թաղիքից պատրաստված և սարդակարով ասեղնագործված խաղալիքները և այլն: Հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով առաջին հերթին տարածել հայկական ժողովրդական արվեստը և արհեստները՝ կապված կիռական արվեստի հետ: Ծրագրերին մասնակցած լավագույն կանայք և աղջիկները դառնում են նաև հիմնադրամի ապագա գործընկեր՝ կատարելով հիմնադրամի կողմից ներկայացված տարբեր ձեռագործ իրերի պատվերներ: Հիմնադրամի կողմից որդեգրած այս ծրագիրը ոչ միայն պահպանում է տվայլ ավանդական արհեստը, այլև նպաստում կանանց և աղջիկներին գումար վաստակել սեփական ձեռագործ աշխատանքների շնորհիվ և ներգրավվել հայկական մշակութային տուրիզմի կարևորագույն մազ կազմող ձեռագործ աշխատանքների և հուշանվերների աշխարհ: Ներկայացվող տեսականին վերջնական չէ, սպասվում են հաճելի նորություններ…
«Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն «Հայկական Ձեռքի Աշխատանքներ»/”Armenian Handicrafts”/ տաղավարում ներկայացնում է կենտրոնի վարպետների կողմից պատրաստված վերաստեղված հայկական տարազների կրկնօրինակած հավաքածուն, ինչպես նաև ժամանակակից դիզայնով և հայկական գորգերի զարդանախշերը կրող հավաքածուն: Տաղավարում ներկայացված են նաև կնետրոնի կողմից պատրաստված գորգանախշերով ժամանակակից ինքնատիպ պայուսակաները և արծաթյա զարդերը, ինչպես նաև բատիկ տեխնիկայով և ազգային զարդանախշերով նկարազարդված շարֆերը: Կենտրոնի նպատական է տարածել և պահպանել հայկական ժողովրդական մի շարք արհեստները և նոր շունչ տալով՝ ներկայացնել դրանք տեղացիներին և զբոսաշրջիկներին:
ՀՀ Ժողովրդական վարպետ Արփի Ավդալյանը «Հայկական Ձեռքի Աշխատանքներ»/”Armenian Handicrafts”/ տաղավարում ներկայացնում է իր «խաչկար» տեխնիկայով ասեղնագործ գեղարվեստական ստեղծագործությունները՝ պատի պաննոներ և արծաթյա շրջանակի մեջ տեղադրված ասեղնագործ հեղինակային զարդերը, որոնք ներկայացնում են հեղինակի ինքնատիպ ստեղծագործ միտքը և հայկական ազգային զարդանախշերը: Արփի Ավդալյանը ունեցել բազմաթիվ տեղական և միջազգային ցուցահանդեսները, բազմիցս ներկայացրել է Հայաստանը արտասահմանում և հրատարակվել է տարբեր ամսագրերում:
Արծաթագործ Տաթև Հովակիմյանը իր ‘’Arm Root’’ ապրանքանիշով «Հայկական Ձեռքի Աշխատանքներ»/”Armenian Handicrafts”/ տաղավարում ներկայացնում է իր յուրօրինակ և չափազանց պրոֆեսիոնալ հեղինակային արծաթյա զարդերը, որոնք ներկայացնում են հայկական ճարպտարապետության անզուգական զարդանախշերը: Հեղինակը մասնակցել է մի շարք տեղական և միջազգային ցուցահանդեսների: