Օղուկ

Օղուկ In La Grace stores you can find what you were looking all these time: Great treatment, large assortment of ellegant smells and iternal harmony. Welcome!

We'll help You to find Your own unique parfume...

Օծանելիքը անտեսանելի, բայց կարևոր «զարդ» է: Առանց դրա, տեսքը  կարծես ամբողջական չէ: Իվ Սեն Լորանն ասել է. «Նույնիսկ ամեն...
02/11/2020

Օծանելիքը անտեսանելի, բայց կարևոր «զարդ» է: Առանց դրա, տեսքը կարծես ամբողջական չէ: Իվ Սեն Լորանն ասել է. «Նույնիսկ ամենից նրբաճաշակ հագուստը ունի առնվազն մեկ կաթիլ օծանելիքի կարիք»: Օծանելիքը նման է այցեքարտի: Եթե ​​դուք օգտագործում եք նույն բույրը, ապա շուտով Ձեզ կճանաչեն դրանով և կկապեն դրա հետ: Եթե ​​ցանկանում եք, որ սիրած բույրը օրվա ընթացքում հնարավորինս երկար ուղեկցի ձեզ, ապա կարող եք կիրառել հետևյալ հնարքները:

🌸Բուրմունքի ընտրությունը

Կարևոր է հասկանալ, որ օծանելիքները տարբեր են: Դրանք տարբերվում է ոչ միայն ապրանքանիշով, այլև օծման յուղերի խտության աստիճանով: Կախված բույրի ինտենսիվությունից և կայունությունից առանձնացվում են հետևյալ տեսակները՝ օծանելիքներ, օծանելիքի ջուր, հարդարաջուր, օդեկոլոն և այլ օծանելիքների միջոցներ:

🌸Օծանելիք (Parfum) -ը օծանելիքի առավել խտացված, կայուն և թանկարժեք տեսակ է: Նրա մեջ բուրավետ նյութերի բաղադրությունը 20-30% է: Օծանելիքներն ունեն արտահայտված հիմնական, հանգուցային նոտաներ: Խորհուրդ է տրվում օգտագործել ձմռանը և երեկոյան ժամերին:

🌸Օծանելիքի ջուրը (Eau de Parfum) ավելի պարզ օծանելիք է՝ վառ արտահայտված միջին նոտաներով, սակայն կայունությամբ գրեթե չի զիջում օծանելիքին: Օծանելիքի ջուրը երբեմն կոչվում է ցերեկային օծանելիք, քանի որ այն իդեալական է օրվա ընթացքում օգտագործելու համար: Բուրավետ նյութերի պարունակությունը 12-20% է:

🌸Հարդարաջուրը (Eau de Toilette) օծանելիքի թեթև տեսակ է, որի վերին նոտաները լավ են զգացվում: Հոտավետ նյութերը 8-ից 10% -են կազմում: Հարդարաջուրը համեմատաբար ավելի քիչ կայուն է: Բույրը զգալու համար պետք է այն օգտագործել օրական մի քանի անգամ:

🌸Օդեկոլոնը (Eau de Cologne) ամենաթույլ բուրմունքն է: Բուրավետ նյութերի բովանդակությունը կազմում է 3-8%: Այս օծանելիքն օգտագործում են հիմնականում տղամարդիկ:

🌸Հոտավետ նյութերի պարունակությունը անուշաբույր այլ միջոցներում (դեզոդորանտներ, լոսյոններ և այլն) 3% -ից պակաս է: Նրանց բուրմունքը հազիվ է զգացվում:

🌸Հոտի երկարատևության վրա ազդում է օծանելիքի փունջը: Մուսկատային, շիպրային և փայտային բույրերը ավելի կայուն են, քան թե ծաղկային, ցիտրուսային կամ ծովային բույրերը:

🌸Օծանելիքի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել նրա տեսակը և բաղադրությունը:

🌸Օգտագործման կանոնները

🌸Հոտի կայունությունը կախված է նաև օծանելիքի օգտագործման ձևից, կամ ավելի ճիշտ նրանից, թե որտեղ և ինչպես է այն օգտագործվում:

🌸Մարմնի որ հատվածում պետք է ցանել օծանելիքը

🌸Երբ անկրկնելի Կոկո Շանելին հարցրեցին, թե որտեղ պետք է ցանել օծանելիքը, նա պատասխանեց. «Այնտեղ, ուր որ ուզում ես քեզ համբուրեն»:

🌸Իրականում օծանելիքը պետք է ցանել դաստակի վրա, ականջի հետևի հատվածում, արմունկի ծալվածքի վրա, պարանոցին և ծնկի ծալվածքի վրա:

🌸Սրանք, այսպես կոչված, զարկերակային կետերն են: Այս մասերում արյունատար անոթները մոտ են մաշկին և այդ մասերում ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է: Այս ամենը նպաստում է բուրմունքների արտահայտմանն ու տարածմանը:

🌸Ուշադրություն, խոսքը վերաբերվում է միայն օծանելիքներին: Դրանք որպես կանոն թողարկվում են սրվակներում, որոնք խցանի վրա ունեն ապակե ձողիկ: Ի դեպ, օծանելիքը պետք է ցանել այդ ձողիկի միջոցով, այլ ոչ թե մատների բարձիկներով: Անուշ բուրելու համար յուրաքանչյուր կետի համար պետք է ընդամենը մեկ կաթիլ օծանելիք:

🌸Օծանելիքի ջուրը և հարդարաջուրը սովորաբար վաճառվում են աերոզոլների տեսքով: Եթե ​​դուք օգտագործում եք դրանք, ապա պարզապես ցանեք դրանք ձեր դիմաց և կանգնեք բուրմունքի «ամպի» տակ: Ջուրը ավելի պակաս խտություն ունի, ուստի գործողությունը կարելի է կրկնել մի քանի անգամ:

🌸Ինչպես ցանել օծանելիքը

Մարդկանց մեծամասնությունը օծանելիքը ցանում է ամենավերջում, երբ արդեն հագնված է, կամ նույնիսկ տնից դուրս գալուց առաջ: Ցավոք, բուրմունքն այդպես երկար չի մնա: Հագուստը լավ է կլանում հոտը, բայց վատ է վերադարձնում: Ընդ որում ոչ միայն օծանելիքը, այլ նաև շրջապատի բոլոր հոտերը: Բացի այդ, եթե դուք ցանեք օծանելիքը հագուստի վրա, հատկապես բաց գույն ունեցող հագուստի վրա, վտանգ կա, որ նրա վրա կմնան հետքեր և բծեր:

🌸Օգտագործեք օծանելիքն անմիջապես ցնցուղից կամ լոգանքից հետո: Մաքուր, տաք մաշկը ներծծում է բուրմունքը ինչպես սպունգը՝ ջուրը: Միևնույն ժամանակ, մաշկի խոնավեցումը մեծ նշանակություն ունի: Եթե ​​դուք ունեք ճարպոտ մաշկ, ապա անհանգստանալու կարիք չկա, բայց եթե Ձեր մաշկը չոր է կամ նորմալ, ապա մաշկը պետք է խոնավեցվի, որպեսզի օծանելիքը պահպանվի երկար ժամանակով:

🌸Այս նպատակների համար լավագույնն այն է, որ մարմնի լոսյոնն ընտրեք բումունքների նույն շարքից, ինչպես օծանելիքը: Շատ արտադրողներ օծանելիքի շարքը համալրում են միևնույն բույրի մի շարք խնամքի միջոցների արտադրանքներով: Այս պարագայում Ձեր օծանելիքը չի «հակասում» լոսյոնների կամ հակաքրտինքային միջոցների բույրերին: Եթե ​​ձեր օծանելիքը չունի «ուղեկիցներ», ապա օգտագործեք առանց հոտի չեզոք միջոցներ:

🌸Եթե չեք հասցրել ցնցուղ ընդունել դուրս գալուց առաջ, ապա զարկերակային կետերին քսեք վազելին, և նոր միայն օծանելիքը ցանեք նրանց վրա: Նման հիմքը «կամրացնի» բուրմունքը և այն երկար կպահպանվի:

🌸Խոստովանեք, որ Դուք օծանելիքը ցանում եք Ձեր դաստակների վրա և շփում դրանք միմյանց: Դա սխալ է: Ցանկացած բուրմունք բազմաշերտ է: Նախ բացահայտվում են վերին նոտաները (բառացիորեն առաջին 5-15 րոպեների ընթացքում), ապա սկսում են «հնչել» միջին և վերջում բազային նոտաները: Եթե ​​դաստակները շփեք, այդ գործընթացը կկոտրվի և բույրը կկորցնի իր անհատականությունը: Այնպես որ, պարզապես թողեք, որպեսզի օծանելիքը չորանա:



🥰Մի քանի այլ հնարքներ

Եզրափակելով, նշենք ևս մի քանի հնարքներ, որոնք թույլ կտան Ձեզ զգալ և նվիրել Ձեր սիրած բույրը շրջապատին առավելագույն տևողությամբ:

Մի կաթիլ օծանելիք կամ օծանելիքի ջուր ցանեք սանրի վրա և սանրվեք: Մազերը հիանալի կերպով պահպանում են օծանելիքի բույերը. Գլխի յուրաքանչյուր պտույտից հետո կզագցվի հաճելի բուրմունք:

Խոնավացրեք բամբակյա սկավառակը Ձեր սիրած օծանելիքով և դրեք այն Ձեր պայուսակի մեջ կամ գրպանում: Սա կուժեղացնի բուրմունքը և կստեղծի անուշահոտ աուրա ոչ միայն Ձեր, այլ նաև Ձեր իրերի շուրջը:

Օծանելիքը ճիշտ պահպանեք: Հետևեք պիտանելիության ժամկետին և մի թողեք այն լոգարանում: Այնտեղ չափազանց տաք է և խոնավ: Ավելի լավ է պահել օծանելիքը տուփի մեջ, որում գնել եք, այդպես այն կպաշտպանեք արևի լույսից:

Օծանելիքը նման է մոմի լուսարձակմանը, այն կարող է պարուրել Ձեզ և Ձեր կերպարին հաղորդել կախարդանք: Սակայն բույրերը խորամանկ են: Եթե ​​դուք օգտագործում եք նույն օծանելիքը երկար ժամանակ, Ձեր հոտառությունը կարող է ընտելանալ նրան և Ձեզ կսկսի թվալ, թե յուրաքանչյուր նոր շշի բուրմունքն ավելի ու ավելի պակաս կայուն է դառնում: Միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ եթե օծանելիքը համապատասխանում է Ձեզ, ապա Դուք այն չեք զգում: Իսկ եթե Դուք «լսում եք» օծանելիքը, ապա դա Ձեզ համար չէ, կամ դուք չափից շատ եք ցանել այն: Այս դեպքում անհարմար կլինի ոչ միայն Ձեր, այլև ուրիշների համար:

🤗🤩

Բարև, արև՛🌞Ուսումասիրի՛ր հոնքերի պատմությունը և էվոլուցիան, մինչ մեր թիմը քեզ համար կպատրաստի փաստեր հոնքերի մասին:🥰Ժամա...
02/11/2020

Բարև, արև՛🌞

Ուսումասիրի՛ր հոնքերի պատմությունը և էվոլուցիան, մինչ մեր թիմը քեզ համար կպատրաստի փաստեր հոնքերի մասին:🥰

Ժամանակի միջով ճանապարհորդե՞նք🤩

📌Հոնքերի ձևավորումը Եգիպտոսում

Գեղեցկության մեր ճամփորդության առաջին կանգառը կլինի Հին Եգիպտոսը: Նորաձևության նոր տենդենցի հեղինակը Կլեոպատրան էր: Հին աշխարհի գեղեցկուհին պատմաբանների և հնէաբանների եզրակացմամբ ուներ լայն հաստ հոնքեր: Հոնքերի հաստացման համար նա օգտագործում էր սև ածխածնային և օքսիդային ներկ: Առավել նորաձև եգիպտուհիները կրում էին հոնքերի կամարաձև կամ երկարացրած տեսակը: Որպես այլընտրանքային բնական ներկ այդ ժամանակ մեծ տարածում ուներ ներկումը հինայով: Ներկում էին ոչ միայն հոնքերը, մազերը, այլ նաև եղունգները:

📌 Հոնքերի ձևավորումը Հին Հունաստանում և Հին Հռոմում

ՀԻն Հունաստանում և Հռոմում հակառակը՝ գլխավոր միտումը առավելապես բնական հոնքերն էին`ներկած բնական նյութերով: Ամուսնացած կանայք ձեռք չէին տալիս իրենց հոնքերին, իսկ չամուսնացածները ներկում էին սև խունկով կամ ներկով այծի կաթի ու ծառերի խեժից պատրաստված ներկով: Հույն և հռոմեացի կանայք չէին շտկում հոնքերը և ամենաարդիականը համարվում էր թավ «միահոնքը»:

📌 Հոնքերի ձևավորումը միջնադարում

Միջնադարյան ճապոնիայում գեյշաների մշակույթի ժամանակ ամենաարդիականը սեփական հոնքերի սափրումն էր և դրանց փոխարեն ճակատին բարձր գծեր գծելը: Միջին դարերի Եվրոպայում նույնպես միտումը բարակ հոնքերն էին: Այդ ժամանակ նորաձևության մեջ էր լայն ճակատը, ուստի կանայք հոնքերը հանում էին ամենաբարակ ժապավենի չափով, որպեսզի դրանք տեսանելի չլինեն: Անգլիայում Ելիզավետա 1-ինի տիրակալության ժամանակ ամբողջ մայրցամաքում կանայք ընդօրինակում էին կարմրավուն մազերով թագուհուն և գործնականորեն ներկում էին հոնքերը հինայով:

📌 Հոնքերի ձևավորումը 20-րդ դարում

19 -րդ դարի վերջում հաստ հոնքերը նորից նորաձև էին: Կանայք սկսում են համառորեն հաստացնել բնական հոնքերը, իսկ ոմանք նույնիսկ ամրացնում էին արհեստական հոնքեր, որոնք պատրաստված էին կենդանիների մորթուց: 20-րդ դարի 20-ական թվականներին ակտիվ զարգանում է կինոմատոգրաֆիան: Համր ֆիլմի դերասանուհիները ունեին բարակ երկարավուն հոնքեր: Նրանք սափրում էին իրենց հոնքերը և դրանց տեղում նկարում բարակ գիծ: Հոնքերի համար ամենապահանջարկ ունեցող ապրանքը այդ ժամանակ ածխի փոշու և նոր հայտնված Maybelline ընկերության արտադրած վազելինի խառնուրդն էր:

📌 Հոնքերի ձևավորումը 40-50 ական թվականներին

40-ական թվականներին բարակ հոնքերի նորաձևությունը պահպանվում է, բայց նրանք ստանում էին կամարանման ձև: Հաստ բնական հոնքերի նորաձևությունը վերադարձավ 50-ական թվականներին: Հուլիվուդյան գեղեցկուհիները՝ Էլիզաբեթ Թեյլորը, Մելրին Մոնրոն, Օդրի Հեփբյորնը ընդգծում էին լայն ճակատը և բաց դեմքը, ու շեշտում էին իրենց գեղեցկությունը խնամված լայն, թեքված հոնքերով:

📌 Հոնքերի ձևավորումը 70-90-ական թվականներին

Հոնքերի գեղեցկության զարգացման հաջորդ էվոլյուցիոն ճյուղը վերաբերում է հիպիների ժամանակաշրջանին: 70-ական թվականներին նորաձև էր աճեցնել հոնքերը և թողնել դրանք իրենց սկզբնական տեսքով: 80-ական թվականներին շարունակվում էր այդ միտումը, բայց նորաձևության մեջ են մտնում մատիտով ձևավորված, հոնքերը` որքան ցայտուն, այնքան լավ: Այդպիսի հոնքերի վառ օրինակ էին երգչուհի Մադոննան և դերասանուհի Բրուկ Շիլդսը: 90-ական թվականներին առաջացավ հոնքերի գեղեցկության նոր ստանդարտ` լավ հանված հոնքեր նոսրացված արտաքին եզրում:

📌 Ժամանակակից միտումներ

Շրջադարձային կետ դարձավ Կարա Դելովինի հայտնվելը: Նա նորաձևություն վերադարձրեց բնական, առավելապես խիտ հոնքերը: Կոսմետիկական արդյունաբերությունը այդպիսի հոնքերի հանրաճանաչության պատճառով վաճառքի հանեց բազմաթիվ արտադրատեսակներ, որոնք օգնում էին դարձնել հոնքերը առավել վառ և հաստ: Այսօր հոնքերի ձևավորման գլխավոր միտումներն են կոկիկությունը, խնամքը, իսկ գլխավորը` բնականությունը: Հոնքերի նորաձևությունը բազմազանությունն է` հոնքերի հարմար ձևը ընտրվում է դեմքի ձևին համապատասխան:

Չմոռանաս վերջում նշել, թե որ շրջանը դու հավանեցիր, և որն էր բացահայտում քեզ համար:🥰🤩

Բարև, սիրելի՛ հաճախորդ:Ուրախ ենք՝ տեսնելու քեզ մեր նորաբաց էջում:🕊Witch Cosmetics-ը հայկական բրենդ է, որն արտադրում է բն...
02/11/2020

Բարև, սիրելի՛ հաճախորդ:Ուրախ ենք՝ տեսնելու քեզ մեր նորաբաց էջում:🕊

Witch Cosmetics-ը հայկական բրենդ է, որն արտադրում է բնական հումքից պատրաստված խնամքի միջոցներ, օծանելիքներ, շպարի պարագաներ:❤️

Մեզ հետ կարող ես արտահայտել քո ըմբոստ ոգին, լինել ավելի սեքսուալ, գրավիչ, գեղեցիկ և հետաքրքիր:💃🏻

Մենք կօգնենք քեզ շողալ, արև՛ աղջիկ, ընդգծել անհատականությունդ, ինքնաարտահայտվել, լինել անկախ, սիրել քեզ, այնպես ինչպես կաս:🌞

Դե ի՞նչ, միացիր մեզ, արի՛ միասին ճանապարհորդենք այս վայրիվերումներով լի ուղին, կառուցենք մի մե՜ծ թիմ:🌞🌸

Address

Yerevan
97463

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00
Saturday 11:00 - 19:00
Sunday 11:00 - 21:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Օղուկ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share