14/04/2025
Ազնվություն, վեհություն և համեստություն, հիմնված աշխատասիրության և պատասխանատվության ամուր հենասյուների վրա:
Եթե փորձեմ մեկ նախադասությամբ բնութագրել այս հայրենասեր հայորդուն, հենց այսպես էլ կանեմ դա:
Հենրիխ Մխիթարյան. աշխարհահռչակ հայորդի, որն արդարացի է վաստակել այս դրական բնութագրումը:
Եվ ես, լինելով հայ գեղանկարիչ, չէի կարող անտարբեր մնալ նրա դրական ու ոգեշնչող կերպարի հանդեպ, որը նաև, մի նոր` վեհ հատկանիշով արտահայտվեց, իր ազգային, հայրենասիրական ու համարձակ կեցվածքում, կապված վերջին տարիներին, մեր երկրի ու ազգի գխլով անցնող արհավիրքների հետ:
Այդ իսկ պատճառով, որոշեցի նկարել Հենրիխ Մխիթարյանի դիմանկարը, որպես հարգանքի տուրք` նրա անձին:
Նկարի հորինվածքը առաջին հայացքից պարզ է և հստակ, սակայն ունի նաև որոշ գաղափարային խորք ու շերտեր:
Նրա կերպարը նկարում, հանդես է գալիս իր հաղթական ու ոգեղեն ակնթարթում, որտեղ նա կրում է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի, իր խաղացած տարիների, 18 համարի մարզահագուստը: Այստեղ, նա տոնում է, ոչ թե սոսկ մեկ խփած գոլ, այլ որոշել եմ, նրա այս լարված ու ոգեղեն շարժումով ցույց տալ մեր բոլորի իղձերը, կապված մեր հավաքականի և առհասարակ Հայաստանի հաղթանակների հետ:
Պատկերել եմ Հենրիխին, որպես հաղթող և վեհ անձնավորություն իր կենսուրախ, բայց և համեստ ժպիտով:
Թող, Աստված մեր ազգին ու հայրենիքին շարունակաբար պարգևի, Հենրիխ Մխիթարյանի նման շատ այլ հզոր հայորդիներ` կյանքի ամենատարբեր բնագավառներում մեծ նվաճումների հասած` հանուն մեր ազգի ու հայրենիքի:
«Հենրիխ Մխիթարյան»
100x80սմ. կտավ-յուղաներկ:
2025թիվ. Երևան
Նկարի հեղինակ` Մերուժան Խաչատրյան:
Copyright Meruzhan Khachatryan
29 Goals, 26 Assists in 89 Matches for National Team🇦🇲