«Նիդլ Տեքստիլ Քոմփանի» ընկերությունը սկսած 2019 թ-ից զբաղվում է տեքստիլ պարագաների մեծաքանակ արտադրանքով, ինչպես նաև ներկայանում է սեփական «Bloved»՝ կանանց, մանկական և տղամարդկանց հագուստի ապրանքանիշով:
Մենք ընդունում ենք հագուստի ցանկացած տեսակի և բարդության պատվերներ՝ սկսած կորպորատիվ համազգեստներից մինչև դիզայներական հավաքածուներ:
- Այն կազմակերպություններին, ում աշխատակիցները կրում են համազ
գեստ, որոնք միջոցառումների շրջանակներում ձեռք են բերում որևէ ձևաչափի հագուստ, առաջարկում ենք համագործակցության լայն շրջանակներ: Մենք կկարենք ձեր նախընտրած կամ համատեղ մշակված դիզայնով համազգեստ՝ ցանկացած տեսակի կտորից՝ լոգոների և այլ տպագրությամբ կամ ասեղնագործությամբ:
- Հայ մոդելավորողներին և այն գործարարներին, ովքեր ձգտում են ստեղծել սեփական հայկական ապրանքանիշ, հայկական արտադրանքի հագուստ, առաջարկում ենք պատվիրել իրենց հավաքածուների արտադրանքը մեզ մոտ՝ երաշխավորելով հետևյալը. որակյալ կար, մատչելի ինքնարժեք և սեղմ ժամկետներ:
«Նիդլ Տեքստիլ Քոմփանի» գործարանը համալրված է ժամանակակից սարքավորումներով, իսկ փորձառու դերձակներն ու ձևարարները պարբերաբար անցնում են վերապատրաստման դասընթացներ:
Կիրառելով որակյալ կտորներ ու նյութեր, ստեղծելով բարձրորակ կարված և մատչելի գներով հայկական արտադրանք՝ մեր թիմը ձգտում է դեպի երկարատև և վստահելի հարաբերությունների կառուցում մեր գործընկերների հետ:
Մեզ հետ համագործակցում են սկսնակ և ճանաչված մոդելավորողները, գործարանները, հյուրանոցները, սրճարաններն ու ռեստորանները, խանութները, անվտանգության կազմակերպությունները, կրթական համալիրները և մի շարք այլ ընկերություններ:
Մեր թիմը ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ:
Մեր նպատակն է Հայաստանում զարգացնել տեքստիլ արդյունաբերությունը, նպաստել մեր երկրի տնտեսության աճին՝ մրցունակ դարձնելով Հայաստանում կարված արտադրանքը այլ երկրներից ներմուծվածների հետ:
Սիրով պատրաստենք համագործակցության!