25/06/2026
Այսօր առանձնահատուկ օր է մեզ համար․ Տորտիտոն Բագրատունյաց 40 հասցեում արդեն 4 տարեկան է։ 🎂
Այս տարիների ընթացքում մենք ոչ միայն աճել ու զարգացել ենք, այլև ձեռք ենք բերել ամենաթանկը՝ ձեր վստահությունն ու աջակցությունը։
❤️ Սրտանց շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հաճախորդներին, ովքեր ընտրել են մեզ, վստահել իրենց կարևոր օրերն ու տոները և դարձել Տորտիտոյի մեծ ընտանիքի մի մասը։
🤝 Առանձնահատուկ շնորհակալություն մեր աշխատանքային թիմին՝ նվիրվածության, պատասխանատվության և ամենօրյա ջանքերի համար։ Ձեր շնորհիվ է, որ Տորտիտոն շարունակում է զարգանալ, առաջ շարժվել և օգտակար լինել հազարավոր մարդկանց։
4 տարիների ընթացքում միասին ստեղծել ենք բազմաթիվ գեղեցիկ հիշողություններ, և վստահ ենք, որ լավագույնը դեռ առջևում է։
Շնորհակալ ենք, որ այս ճանապարհին մեզ հետ եք։